Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2004, 63 - Ն

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան` անդրսահմանային ջրային համակարգերի համատեղ օգտագործումն ավելի արդյունավետ և հստակ դարձնելու նպատակով`

1. Հաստատել անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի և դրանց գործունեությանն օժանդակող փորձագետների կազմերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։