Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2008, 665 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ, Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԱՏՈՒՆՈՒՆ ՉԱՆՉՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
  1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին` 2008 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը, իսկ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռ. Հարությունյանին և նույն գործակալության արտահանման զարգացման բաժնի պետ Ս. Ամատունուն 2008 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 9-ը գործուղել Չանչուն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` Հյուսիս-Արևելյան Ասիայի երկրների 4-րդ առևտրաներդրումային տոնավաճառին մասնակցելու համար։
  2. Ա. Գևորգյանի ու Ս. Ամիրբեկյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ևՌ. Հարությունյանի ու Ս. Ամատունու` Չանչուն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 
  3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել 
Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի, Ռ. Հարությունյանի և Ս. Ամատունու` Չանչուն մեկնելու հետ կապված հարցերը:
  4. Ընդունել ի գիտություն, որ առևտրաներդրումային տոնավաճառի հայկական տաղավարի կազմակերպման, բեռնափոխադրումների, սարքավորումների վարձակալության, գովազդային նյութերի տպագրման հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
  5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չանչուն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: