Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2004, 896 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում մասնավորեցման շարունակականությունը և Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ 25-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել`

ա) 2005-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, անավարտ շինարարության ու «փոքր» օբյեկտների ցանկը՝ համաձայն NN 1, 2 և 3 ձևերի,

բ) պետական և պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ու անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, որոնց մասնավորեցումը 2005-2007 թվականներին նպատակահարմար չէ՝ համաձայն NN 4 և 5 ձևերի,

գ) առաջարկություններ՝

2005-2007 թվականներին տվյալ ճյուղի (ոլորտի) կառավարման քաղաքականության հիմնական սկզբունքների,

մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրում ընդգրկվող պետական գույքի ընտրության սկզբունքների,

մասնավորեցման ծրագրում ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման նախապատվելի ձևերի, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների պարտավորությունների հիմնախնդրի լուծման ուղիների,

տնտեսության այն ճյուղերի (ոլորտների), ինչպես նաև առանձին ընկերությունների վերաբերյալ, որոնց մասնավորեցումը նպատակահարմար չէ 2005-2007 թվականներին,

պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների օգտագործման իրավունքի փոխանցման հնարավորությունների վերաբերյալ՝ համաձայն N 6 ձևի:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված և չմասնավորեցված ընկերություններն ու օբյեկտները համարվելու են մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրի մաս, ծրագրում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացնել դրանց վերաբերյալ առաջարկություններ` համաձայն N 7 ձևի:

Սույն կետի համաձայն առաջարկվող փոփոխությունները կարող են պարունակել կազմակերպության (մասնավորեցման օբյեկտի) անվանափոխությունը, վերակազմակերպման արդյունքում կատարված փոփոխությունները, գտնվելու վայրի փոփոխությունը, սնանկացման գործընթացը և այլն:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ընդունել

ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան` կազմակերպությունը (մասնավորեցման օբյեկտը) մասնավորեցման ծրագրից հանելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել համապատասխան հիմնավորող փաստաթղթերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 30-օրյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից, մարզպետներից ու Երևանի քաղաքապետից ստացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Արխիվ

2024

2023