Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2008, 657 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
  1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի սեպտեմբերի 4-6-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար: 
  2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին: 
  3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գրիգորյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը: 
  4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: