Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2008, 658 - Ա

Գ. ԱԶԱՐՅԱՆԻ, Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, Լ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՎ Տ. ՕՀԱՆՅԱՆԻ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

 
  Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Լ. Սիմոնյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տ. Օհանյանի` 2008 թվականի սեպտեմբերի 10-14-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։