Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2008, 656 - Ա

Մ. ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գ. Հարությունյանին 2008 թվականի հոկտեմբերի 13-17-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար։ 
  2. Մ. Մելիք-Բախշյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 
  3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Հարությունյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի հաշվին։
  4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։