Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2004, 868 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածի 69-րդ կետում`

ա) «Միջոցառումը» սյունակում «ռեսուրսների» բառը փոխարինել «համակարգերի» բառով,

բ) «Գլխավոր կատարողը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն»,

գ) «Շահագրգիռ նախարարությունները» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն»,

դ) «ժամկետը» սյունակում «փետրվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր