Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2008, 651 - Ա

«ՌՈՒԲԵԺ-2008» ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2008 թվականի հուլիսի 21-24-ը «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության և 2008 թվականի սեպտեմբերի 2-4-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստի (70 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) նախապատրաստել միջոցառումների ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության նիստերի դահլիճում տեղադրել բարձրախոսներ.

2) պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցում.

3) ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 476-Ա որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի` պատվիրակությունների սպասարկման համար 2008 թվականի սեպտեմբերի 2-4-ը տրամադրել «Աուդի Ա.6» և «Աուդի Ա.8» մակնիշների մեկական ավտոմեքենաներ, պատվիրակությունների սպասարկման համար նախատեսված մեքենաներն ապահովել վառելիքով` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 476-Ա որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի` պատվիրակությունների սպասարկման համար 2008 թվականի սեպտեմբերի 2-4-ը տրամադրել մեկ «Աուդի Ա.6» մակնիշի ավտոմեքենա` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1191-Ա որոշման 3-րդ կետի` պատվիրակությունների սպասարկման համար 2008 թվականի սեպտեմբերի 2-4-ը տրամադրել մեկ «ՊԵԺՈ 406 կ» մակնիշի ավտոմեքենա` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` միջոցառումների անցկացման և պատվիրակությունների սպասարկման համար 2008 թվականի սեպտեմբերի 2-4-ը տրամադրել անհրաժեշտ թվով` վառելիքով ապահովված ավտոմեքենաներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` պատվիրակություններին ուղեկցելու համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` պատվիրակությունների անդամներին անհրաժեշտության դեպքում ցուցաբերել բուժօգնություն:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստի` Հայաստանի Հանրապետությունում անցկացման ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, հյուրերի կեցության, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, պաշտոնական ճաշերի, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 2008 թվականի հուլիսի 21-24-ը` 8302000 դրամի սահմաններում, և 2008 թվականի սեպտեմբերի 2-4-ը` 11791000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների: