16 Օգոստոսի 2008, 639 - Ա
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով և ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանին 2008 թվականի օգոստոսի 19-ից հետ կանչել արձակուրդից։