29 Դեկտեմբերի 2004, 893 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ 2200 4 -
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 449 4 -
հարկային տեսչություններ 175 - -»:
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 36-րդ կետը:
2. սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: