Վարչապետի որոշումներ

15 Օգոստոսի 2008, 619 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյանի` 2008 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 25-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 01 խմբի 01 դասի «18. 2008 թվականին Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերին մասնակցության ապահովման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Պեկին գործուղման արդյունքների մասին։