12 Օգոստոսի 2008, 607 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաuտվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված` Հայաuտանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական oգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական oգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մաuնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրից և ամբողջ տեքստից հանել«և էկոնոմիկայի» բառերը.
2) որոշմամբ հաստատված` «Հայաuտանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը» շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Դավթան - ՀՀ ֆինանuների նախարար (խորհրդի նախագահ)
Պ. Uաֆարյան - ՀՀ ֆինանuների նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Վ. Ղուշչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս.
Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետԱ. Մարկոuյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Մնացականյան - ՀՀ ֆինանuների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Է. Ավետյան - ՀՀ ֆինանuների նախարարության «Արտաuահմանյան ֆինանuական ծրագրերի կառավան կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնoրեն (հանձնաժողովի քարտուղար)»։