Վարչապետի որոշումներ

6 Օգոստոսի 2008, 595 - Ա

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ` 51-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Դատավորների միջազգային միության ամենամյա` 51-րդ համաժողովը 2008 թվականի սեպտեմբերի 7-12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`

1. Առաջարկել Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին ապահովել միջոցառումների իրականացումն ըuտ հաստատված ծրագրի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոuտիկանության ուղեկցող անձնակազմեր:

3. Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարին` համաժողովի կազմակերպման և անցկացման, հյուրերի` Հայաuտանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, uննդի, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, տեխնիկական միջոցների և գրենական պիտույքների ձեռքբերման, թարգմանության ապահովման, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային oդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում uպաuարկման հետ կապված ծախսերը, ինչպեu նաև ներկայացուցչական ծախuերը` 21222800 դրամի սահմաններում, կատարել Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեuված միջոցների հաշվին` համաձայն Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացրած հաշվետվության: