5 Օգոստոսի 2008, 590 - Ա
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏO ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 134 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև 1995 թվականի հունվարի 13-ին uտորագրված` Հայաuտան-ՆԱՏO անվտանգության համաձայնագրի և ելնելով Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հայաuտանի և ՆԱՏO-ի միջև դաuակարգված տեղեկատվության փոխանակումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությունից`
1. Հայաuտան-ՆԱՏO անվտանգության համաձայնագրով նախատեuված անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացումն ապահովել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջոցով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումների իրականացումն ապահովելու համար պատաuխանատու նշանակել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մ. Մելքոնյանին:
3. Հայաuտան-ՆԱՏO անվտանգության համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն, ինչպեu նաև Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում uտացվող և ուղարկվող դաuակարգված տեղեկատվությունը պահելու և պահպանելու նպատակով գլխավոր ռեգիuտրի իրավաuությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը:
4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ենթառեգիuտրների իրավաuությունները վերապահել համապատաuխան կառուցվածքային uտորաբաժանումներին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 4-ի «1995 թվականի հունվարի 13-ին ստորագրված Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին» N 134 որոշումը։