20 Դեկտեմբերի 2004, 857 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 862 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 862 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կանանց խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ (խորհրդի համակարգող)
Ա. Ադամյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ.Հակոբյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Կ.Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ջ. Հակոբյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա.Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գրանդ Քենդի» ԲԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ
Լ.Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ
Շ.Ասոյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ
Կ. Սուջյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
Ռ. Յուզբաշյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության առաջնային բուժօգնության բաժնի վարիչ
Ն. Հակոբյան - Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ջ. Հասրաթյան - Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա.Գևորգյան - Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մնացականյան - Հայ օգնության միության կենտրոնի վարչության միջազգային կապերի գծով Հայաստանի պատասխանատու (համաձայնությամբ)
Ս.Ասլանյան - Հայաստանի մայրության ֆոնդի նախագահ (համաձայնությամբ)
Վ.Վարդերեսյան - դերասանուհի, Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացուցիչ
Ն.Մարտիրոսյան - «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մինասյան - Հայաստանի գործարար կանանց ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ց.Գևորգյան - Վաճառականների միության նախագահ
Ռ.Ծառուկյան - «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (խորհրդի քարտուղար)»: