Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2004, 61 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ի N 614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 21-ի «Վեճեր լուծող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնակարգը և կազմը հաստատելու մասին» N 614-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Որոշմամբ հաստատված վեճեր լուծող հանձնաժողովի կազմում`

ա) Կ. Արեյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Ա. Անդրեասյանին (հանձնաժողովի նախագահ).

բ) Ռ. Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ Մ. Գասպարյանին.

գ) կազմից հանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության պետ Հ. Եսայանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023