Վարչապետի որոշումներ

15 Օգոստոսի 2008, 620 - Ա

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանին 2008 թվականի սեպտեմբերի 6-11-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր գրասենյակում կազմակերպվող` հարկային համաձայնագրերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար:

2. Վ. Միրումյանի և Ս. Ադամյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։