15 Օգոստոսի 2008, 618 - Ա
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը.
2) լրամշակել և մինչև 2008 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) միջոցներ ձեռնարկել խմբի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.
2) 2008 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների լրամշակված ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը.
3) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի oգոuտոuի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 599-Ա որոշումը: