13 Օգոստոսի 2008, 614 - Ա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության գլխավորած բազմազգ տեսչական խմբի (9 մարդ)` 2008 թվականի հուլիսի 8-10-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրած տեսչության ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 988500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։