13 Օգոստոսի 2008, 612 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 221-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«221. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն 196 4 1
այդ թվում` նախարարության աշխատակազմ 136 4 1
այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումներ 96 4 1
առանձնացված ստորաբաժանումներ` միգրացիոն գործակալություն 40 2 -
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին`
ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ 60 3 -
այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումներ 60 3 - »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: