Վարչապետի որոշումներ

13 Օգոստոսի 2008, 611 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության  նախարարության աշխատակազմ  448    2    1

այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումներ  168      2     1

առանձնացված ստորաբաժանումներ`

 Բնապահպանական պետական տեսչություն    195    3    -

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն     59    2    -

Կենսառեսուրսների կառավարման գործակալություն    26      2      - »:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: