18 Դեկտեմբերի 2004, 850 - Ա
2005-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑ- ԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի` 2005-2006 թվականներին Հայաստանի Հնարապետությունում անցկացվելիք համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել կազմկոմիտե հետևյալ կազմով`
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (կազմկոմիտեի նախագահ)
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)
Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի օգնական
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Մահտեսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ջ. Մովսիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սփյուռքի հետ կապերի գործակալության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (կազմկոմիտեի քարտուղար)