Վարչապետի որոշումներ

5 Օգոստոսի 2008, 589 - Ա

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդը` 2008 թվականի օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։

2. Մ. Վարդանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի վրա: