4 Օգոստոսի 2008, 587 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 642-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը և ելնելով Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների կազմակերպման ու համակարգման անհրաժեշտությունից`
Հաստատել Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Վ. Ղուկասյան - Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Կ. Գևորգյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Մաթիլյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Քալաշյան - «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության վարչության անդամ (համաձայնությամբ)
Ն. Մանուկյան - Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Լ. Դավթյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության քաղաքաշինության բաժնի պետ
Ա. Միրզոյան - «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Մկրտչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ
Ռ. Օհանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)