Վարչապետի որոշումներ

4 Օգոստոսի 2008, 585 - Ա

Ա. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԼԱԼԱՅԱՆԻՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին հարաբերությունների և ներդրումային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ա. Մանուչարյանին և նույն նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության առաջատար մասնագետ Ա. Լալայանին 2008 թվականի սեպտեմբերի 8-11-ը գործուղել Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն)` հայ-կիպրական համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառում համագործակցության հարցերի քննարկմանը մասնակցելու համար:

2. Ա. Մանուչարյանի և Ա. Լալայանի Նիկոսիա գործուղման հետ կապված ծախսերը (բացառությամբ գիշերավարձի ծախսերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործողումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մանուչարյանի և Ա. Լալայանի Նիկոսիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։