11 Դեկտեմբերի 2004, 827 - Ա
Խ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր Խորեն Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Նավասարդ եպիսկոպոս Կճոյան - Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ (համաձայնությամբ)
Ս. Սարգսյան - Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր
Ե. Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Շահվերդյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Ա. Խանդիկյան - Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Պ. Զեյթունցյան - դրամատուրգ
Բ. Աբրահամյան - Խ. Աբրահամյանի որդին
2. Խորեն Աբրահամյանի թաղումը կատարել Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Խորեն Աբրահամյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: