Վարչապետի որոշումներ

31 Հուլիսի 2008, 578 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2008 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։

2. Ա. Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի վրա: