11 Փետրվարի 2004, 60 - Ա
Ա. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Մանուչարյանին 2004 թվականի փետրվարի 15-19-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ առևտրի և տնտեսական զարգացման հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ա. Մանուչարյանի Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ա. Մանուչարյանի Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը։