9 Դեկտեմբերի 2004, 819 - Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ - ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևին հավանություն տալու մասին» N 1361-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի` հաստատել`
ա) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի: