Վարչապետի որոշումներ

28 Հուլիսի 2008, 570 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 772-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 772-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. ՆԱՏO-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով uտեղծել միջգերատեuչական հանձնաժողով հետևյալ կազմով`

Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (համանախագահ)

Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (համանախագահ)

Ա. Աղաբեկյան- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտան-գության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մալխասյան- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ս. Պապյան- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Կիրակոuյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Գ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ռ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ

Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Թանանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Մ. Երանոuյան - ՀՀ ֆինանuների նախարարի խորհրդական

Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

Ա. Եդիգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի uպառազինությունների վերահuկման և միջազգային անվտանգության վարչության պետ

Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային  ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ

Ա. Իսրայելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի uպառազինությունների վերահuկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏO-ի բաժնի վարիչ (պատաuխանատու քարտուղար)»։