28 Հուլիսի 2008, 569 - Ա
Ա. ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ա. Արշակյանին 2008 թվականի օգոստոսի 25-28-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված միգրացիոն քաղաքականության մշակման հարցերով խմբի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Արշակյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին: