8 Դեկտեմբերի 2004, 816 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԲԱՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ, ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՈՒ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի` Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների բաց խաղահրապարակների, լողավազանների ու հրաձգարանների կառուցման և հիմնանորոգման ծրագիրը մշակելու համար ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝
Գ. Ասլանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Մեհրաբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտադպրոցական դաստիարակության բաժնի պետ
Ա. Բրուտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և նյութական արտադրության ոլորտի ճյուղերում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Մ. Սարիբեկյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության և աղետի գոտու հարցերի վարչության, շինարարական նորմատիվների բաժնի պետ
Գ. Բաղդասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ֆիզիկական դաստիարակության և սպորտի պետական քաղաքականության մշակման վարչության պետ