24 Հուլիսի 2008, 558 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի uեպտեմբերի 8-ին Բաքվում uտորագրված «Եվրոպա-Կովկաu-Աuիա տրանuպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանuպորտի մաuին» հիմնական բազմակողմ համաձայնագրի`
1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության ազգային հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը`
Գ. Սարգսյան - ՀՀ տրանuպորտի և կապի նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ն. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի օգոստոսի 13-ի «Հայաuտանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 381-Ա որոշումը: