24 Հուլիսի 2008, 552 - Ա
Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2008 թվականի սեպտեմբերի 10-13-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Սևծովյան օղակաձև մայրուղու զարգացման գործադիր կոմիտեի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Սարգսյանի Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: