Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 531 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մասին» N 67-Ա որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված ՀՀ վարչապետի 2005 թ. փետրվարի 7-ի N 67- Ա որոշման

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման  նախարար (հանձնաժողովի նախագահ)

 Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 Ե. Զախարյան  - Երևանի քաղաքապետ

 Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ

Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ

 Վ. Հովակիմյան - ՀՀ Արարատի մարզպետ

 Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ

 Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ

 Վ. Մաթևոսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ

 Լ. Նանյան  - ՀՀ Շիրակի մարզպետ

 Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ

 Ն. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

 Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ

 Ս. Պապյան  - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

 Հ. Պետրոսյան - «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 Վ. Կարագյոզյան - «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի տնօրեն

 Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: