Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 522 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության և Ղազախuտանի Հանրապետության միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Վ. Տերտերյան  -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Ա.Միրզաբեկյան-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Բ.Եսայան- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ս. Կարայան - ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ

Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

 Գ. Մայիլյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատա-կազմի արտաքին տնտեսական համագործակ-ցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ

Ա. Պետրոuյան - ՀՀ գյուղատնտեuության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

 Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության հաշվառման, գրանցման և համակարգման բաժնի պետ

 Ա. Բաղդասարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մաuնագետ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 Կ. Կարապետյան -«ՀայՌուuգազարդ» ՓԲԸ-ի տնoրեն (համաձայնությամբ)

 Մ.Հայրապետյան-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխա-տակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի առաջին քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաuտանի Հանրապետության և Ղազախuտանի Հանրապետության միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 807-Ա որոշումը: