Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 520 - Ա

ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաuտատել հայ-ավuտրիական առևտրատնտեuական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`

Տ. Դավթյան - ՀՀ ֆինանuների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանuպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ա. Կիրակոսյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա.Հովակիմյան- Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հ. Մաթիլյան  - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Խ.Ասրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Գ. Խաչատրյան -ՀՀ կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի նախագահ

Ա. Աղաջանյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ

Գ. Մայիլյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ

Ա. Մարության - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Մ. Մելիքյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մաuնագետ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Ա. Վարդանյան- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն

Ա.Շահնազարյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունիսի 17-ի «Հայ-ավuտրիական առևտրատնտեuական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 444-Ա որոշումը: