21 Հուլիսի 2008, 504 - Ա
Վ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2008 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ։
2. Վ. Մաթևոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի վրա: