Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 502 - Ա

Զ. ԽԱԼԱՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Անվանի գրող Զորայր Խալափյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Գ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար

Կ. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի վարչության պետ

Վ. Խուբլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության պետ

Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ա. Հարությունյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության պետ

Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ  (համաձայնությամբ)

Դ. Մուրադյան - Հայաստանի գրողների միության քարտուղար (համաձայնությամբ)

Ռ. Հովսեփյան - Հայաստանի գրողների միության անդամ (համաձայնությամբ)

Ն. Ադալյան - Հայաստանի գրողների միության անդամ (համաձայնությամբ)

Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

Թ. Խալափյան - Զ. Խալափյանի եղբայրը (համաձայնությամբ)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Զ. Խալափյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: