Վարչապետի որոշումներ

24 Հուլիսի 2008, 562 - Ա

Մ. ԿՈՐԽՄԱԶՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային համաձայնագրերի և քաղաքականության բաժնի պետ Մ. Կորխմազյանին 2008 թվականի հուլիսի 28-31-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` փորձագետների` Միջպետական էկոլոգիական խորհրդի հետագա գործունեության հարցերին նվիրված հանդիպմանը մասնակցելու համար։

2. Մ. Կորխմազյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023