24 Հուլիսի 2008, 554 - Ա
Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա.ԵՍԱՅԱՆԻ ԵՎ Ս. ՏՌՈՒԶՅԱՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Դատախազների դերը քրեական օրենսդրական ոլորտից դուրս» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Եսայանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի մամլո քարտուղար Ս. Տռուզյանի 2008 թվականի հուլիսի 2-3-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: