Վարչապետի որոշումներ

24 Հուլիսի 2008, 551 - Ա

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական վարչության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի և դրանից բխող Արաքս գետի աղտոտման պատճառների և հետևանքների ուսումնասիրմանը նվիրված հայ և իրանական փորձագետների աշխատանքային խմբերի 7-րդ նիստի արձանագրության 9-րդ կետի պահանջներին համապատասխան և 2008 թվականի օգոստոսի 11-16-ը հայ-իրանական աշխատանքային խմբի հանդիպումը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել միջոցառման իրականացումը և կազմակերպել հյուրերի (5 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հանդիպման կազմակերպման հետ կապված ծախսերը` 3300000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր