2 Դեկտեմբերի 2004, 793 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 640-Ա ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 710-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «2005 թվականին նշվելիք հոբելյանների մասին» N 640-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված ցանկում`
ա) «Հայոց գրերի գյուտը» բառերը փոխարինել «Մեսրոպյան գրերի գյուտը» բառերով,
բ) ցանկը լրացնել «Վախթանգ Անանյան 100» տողով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
ա) որոշման 1-ին կետում «1-10» թվերը փոխարինել «1-11» թվերով.
բ) որոշման N 1 հավելվածում`
«Հայոց գրերի գյուտի» բառերը փոխարինել «Մեսրոպյան գրերի գյուտի» բառերով,
«Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին (համաձայնությամբ).
գ) որոշումը լրացնել հետևյալ նոր` N 11 հավելվածով.
«Հավելված N 11, ՀՀ վարչապետի 2004 թ. նոյեմբերի 1-ի N 710-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Հովեյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Գ. Մանասյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ս. Դրամբյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ
Ա. Եղիազարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Մուրադյան - Հայաստանի գրողների միության քարտուղար (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի գործակալության պետ
Հ. Բախչինյան - Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մաթևոսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության թանգարանների, գրադարանների և արխիվների բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»: