24 Հուլիսի 2008, 547 - Ա
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2008 թվականի օգոստոսի 4-22-ը ներառյալ։
2. Հ. Քուշկյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունների կատարումը 2008 թվականի օգոստոսի 4-7-ը ներառյալ ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանի վրա, իսկ 2008 թվականի օգոստոսի 8-22-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի վրա: