21 Հուլիսի 2008, 533 - Ա
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Բնական ալմաստների մշակման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գ. Աբրահամյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ Գ. Քոչարյանին 2008 թվականի հուլիսի 20-22-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
2. Ն. Երիցյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Գ. Աբրահամյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ն. Երիցյանի, Գ. Աբրահամյանի և Գ. Քոչարյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։