21 Հուլիսի 2008, 532 - Ա
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական Գ. Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Ս. Մկրտչյանին 2008 թվականի հուլիսի 23-26-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների կրթության բնագավառում համագործակցության խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Գ. Մարտիրոսյանի և Ս. Մկրտչյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: