Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 529 - Ա

ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում 2008-2011 թվականների համագործակցության գործնական ծրագրի ստորագրման նպատակով 2008 թվականի հունիսի 26-28-ը Վրաստանի կրթության և գիտության նախարարության պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, փոխադրամիջոցների, պաշտոնական ընթրիքի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 1021500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության: