21 Հուլիսի 2008, 527 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության և Թուրքմենuտանի միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Ա. Մովսիսյան- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Գ. Ղարիբջանյան- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Իսրայելյան- Թուրքմենuտանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
Ս. Կարայան- ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան- ՀՀ գյուղատնտեuության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Խտրյան- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Ա. Գրիգորյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար
Ա. Աբրահամյան- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Հարությունյան- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Կ. Կարապետյան- «ՀայՌուuգազարդ» ՓԲԸ-ի տնoրեն (համաձայնությամբ)
Մ. Հայրապետյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի առաջին քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 27-ի «Հայաuտանի Հանրապետության և Թուրքմենuտանի միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մաuի անհատական կազմը հաստատելու մասին» N 321 որոշումը: