Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 506 - Ա

Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դ. Համբարձումյանին 2008 թվականի հուլիսի 23-26-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների բարձր մակարդակի խմբի հերթական նիստի և դրան նախորդող համաձայնեցման հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար։

2. Դ. Համբարձումյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր