Վարչապետի որոշումներ

2 Դեկտեմբերի 2004, 790 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի՝ Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն Nն 1 հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին,  Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին,  Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի՝  Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

3.  Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը  Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

4. Հաստատել  Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի  Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն  որոշման N 1 հավելվածը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023